20:06  ,  27 հունվարի, 2019

Զվարճալի ինքնագոլն օգնեց Միշել Տեր-Զաքարյանի թիմին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Մոնպելյեն» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Կանի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 2 գոլերը խփեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: «Կանից» զվարճալի ինքնագոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Պոլ Բասյը:

«Մոնպելյեն «Լիգա-1»-ում ընդհատեց 5-խաղյա առանց հաղթանակների շարքը եւ 35 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մոնպելյե» - «Կան»՝ 2:0

Գաետան Լաբորդե, 51, Պոլ Բասյ, 59 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս