19:59  ,  27 հունվարի, 2019

«Ռոման» չպահպանեց 3 գոլի առավելությունը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 21-րդ տուրում «Ռոման» 3:3 հաշվով ավարտեց «Ատալանտայի» դեմ արտագնա հանդիպումը: Մինչեւ 45-րդ րոպեն «Ռոման» ուներ 3 գոլի առավելություն, սակայն չպահպանեց հաղթական հաշիվը: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն (տեսանյութ):

«Ռոման» 34 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ատալանտան» 32 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ատալանտա» - «Ռոմա»՝ 3:3

Տիմոտի Կաստան, 45, Ռաֆայել Տոլոյ, 59, Դուվան Սապատա, 71 – Էդին Ջեկո, 3, 33, Ստեֆան Էլ Շարավի, 40

Չիրացված 11 մետրանոց՝ Դուվան Սապատա, 70 («Ատալանտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով