19:36  ,  27 հունվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Արսենալի» ընդհանուր խմբում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել է Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խումբ:

«Արսենալի» կայքը հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ մարզվում է առանց սահմանափակումների:

«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին՝ Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում ընդունելով «Կարդիֆին»:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: Հունվարի 10-ից նա վերսկսել է մարզումներն անհատական ծրագրով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում