15:30  ,  27 հունվարի, 2019

Արցախում կայանալիք չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության վիճակահանության արդյունքները (ֆոտո)

Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, փոխանցում է Conifa-ի մամուլի ծառայությունը:

Արցախի հավաքականն A խմբում կմրցի Լուգանսկի ու Լապլանդիայի թիմերի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող Արեւմտյան Հայաստանի հավաքականը հայտնվել է D խմբում, որտեղ կմրցի Հարավային Օսեթիայի եւ Սեկեյան երկրամասի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է հունիսի 5-14-ը Արցախում:

2018-ի հունիսին Արեւմտյան Հայաստանի հավաքականը Լոնդոնում մասնակցել էր չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ եւ 0:4 հաշվով պարտվել Սեկեյան երկրամասի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս