13:10  ,  27 հունվարի, 2019

«Արարատը» եւ «Արցախը» պայմանագիր են կնքել 2-ական լեգեոնականների հետ (ֆոտո)

Հայկական ակումբները շարունակում են համալրման գործընթացը մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ:

Սոչիում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող 22-ամյա Զվանե Մպումելելո Դեդիբոյի եւ 23-ամյա բելգիացի Նտիկա Բոնդոմբեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երեւանի «Արցախը» պայմանագիր է կնքել կոտդիվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: 22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչեւ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմելում», իսկ 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան` մոլդովական «Սաքսանում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում