12:06  ,  27 հունվարի, 2019

Ֆյոդոր Եմելյանենկոն պարտվեց նոկաուտով

Խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն Bellator-ի Մեծ մրցանակի ծանր քաշային կարգի եզրափակիչում նոկաուտով պարտվել է ամերիկացի Ռայան Բեյդերին:

Ամերիկյան Ինգլվուդում կայացած Bellator 214 մրցաշարի գլխավոր մենամարտը տեւել է 35 վայրկյան:

45-րդ մենամարտն անցկացրած 42-ամյա ռուսաստանցին 6-րդ պարտությունը կրեց կարիերայում:

Այդ հաղթանակի շնորհիվ 35-ամյա Ռայան Բեյդերը Bellator-ի չեմպիոն դարձավ կիսածանր ու ծանր քաշային կարգերում: Նա 27-րդ հաղթանակը տարավ խառը մենամարտերում, որտեղ կրել է 5  պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում