23:51  ,  26 հունվարի, 2019

Gibraltar Masters. Արոնյանն ու Մելքումյանը հաղթեցին

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2767) սեւ ֆիգուրներով խաղաց արգենտինացի գրոսմայստեր Ֆերնանդո Պերալտայի հետ եւ պարտության մատնեց 57-րդ քայլում: Արոնյանը վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 3-18-րդ տեղերը:

Առաջատարը չեխ Դավիդ Նավարան է, որը 5-րդ տուրում ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ ունի 4.5 միավոր: Նույնքան է վաստակել նաեւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւը:

Հրանտ Մելքումյանը սպիտակներով 27 քայլում հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Սումիա Բիլգուունին եւ ունի 3.5 միավոր՝ բաժանելով 19-52-րդ տեղերը: 

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում