20:22  ,  26 հունվարի, 2019

Դորտմունդի «Բորուսիայի» տպավորիչ հաղթանակը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիան» տանը մցրեց հետնապահներից «Հանովերի» հետ եւ առավելության հասավ 5:1 հաշվով:

Դորտմունդի «Բորուսիան» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ ունի 9 միավորի առավելություն: «Հանովերը» 11 միավորով նախավերջինն է:

«Բավարիային» հավասարվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը 2:0 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին»:

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հանովեր»՝ 5:1 (տեսանյութ)

Աշրաֆ Հակիմի, 24, Մարկո Ռոյս, 60, Մարիո Գյոտցե, 62, Ռաֆայել Գերեյրու, 67, Ակսել Վիտսել, 90+1 – Մարվին Բակալորժ, 87

«Բորուսիա Մ.» - «Աուգսբուրգ»՝ 2:0

Յոնաս Հոֆման, 44, Պատրիկ Հերման, 90+3

«Ֆրայբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 2:4

Լուկաս Հյոլեր, 42, Ֆլորիան Նիդերլեխներ, 77 - Ժոելինտոն, 19, Անդրեյ Կրամարիչ, 59, 11մ, 72, Քերեմ Դեմիրբայ, 83

«Մայնց» - «Նյուրնբերգ»՝ 2:1

Դանիել Բրոզինսկի, 12, 11մ, Ռոբին Կուայսոն, 73 – Գեորգ Մարգրայտեր, 43

«Վոլֆսբուրգ» - «Բայեր»՝ 0:3

Կայ Հավեց, 45, 11մ, Կեւին Ֆոլանդ, 62, Յուլիան Բրանդտ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով