18:23  ,  26 հունվարի, 2019

Իսպանացի Խավյեր Ֆերնանդեսը՝ 7 տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում 27-ամյա իսպանացի Խավյեր Ֆերնանդեսը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: Աշխարհի կրկնակի չեմպիոնը 7-րդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Փոխչեմպիոն դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Սամարինը: Լավագույն եռյակը եզրափակեց Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Ռիցոն:

Այս մրցաձեւում Հայաստանը ներկայացնում է Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրում գրավել էր 26-րդ տեղը եւ չէր նվաճել ազատ ծրագրում (24 մասնակից) հանդես գալու իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում