16:24  ,  26 հունվարի, 2019

Նաոմի Օսական՝ AusOpen-ի չեմպիոն

Ճապոնացի Նաոմի Օսական առաջին անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում 21-ամյա մարզուհին երեք սեթում առավելության հասավ չեխ Պետրա Կվիտովայի նկատմամբ՝ 7:6 (7:2), 5:7, 6:4: Պայքարը տեւեց 2 ժամ 30 րոպե:

Օսական Ջենիֆեր Կապրիատիից հետո 18 տարում առաջին մարզուհին է, որին հաջողվում է «Մեծ սաղավարտում» առաջին անգամ տիտղոս նվաճելուց հետո հաղթել նաեւ շարքի հաջորդ մրցաշարում: Նաոմի Օսական 2018թ. ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում պարտության էր մատնել ամերիկացի Սերենա Ուիլյամսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով