15:30  ,  26 հունվարի, 2019

Աշոցքում ԵՄ-ի աջակցությամբ բացվեց դահուկային սպորտի կենտրոն

Շիրակի մարզի Աշոցք համայնքում տեղի ունենավ Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ կառուցված դահուկային սպորտի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացնում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» և «Հայաստանի համայնքների միության» հետ համատեղ։ Ծրագիըը ֆինանսավորում Եվրոպական Միությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English