13:15  ,  26 հունվարի, 2019

«Արսենալը» ցանկանում է վարձակալել ՊՍԺ-ի կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է վարձակալել փարիզյան ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուին, հաղորդում է բրիտանական The Sun-ը: 21-ամյա ֆուտբոլիստը խաղաժամանակ քիչ է ստանում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմում եւ տեղափոխությունը իրատեսական է:

Անգլիական ակումբը պատրաստ է վարձակալության պայմանագրում ներառել նաեւ ամռանը Նկունկուի տրանսֆերը պարտադիր ձեռք բերելու կետ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նկունկուն մասնակցել է 13 հանդիպման, խփել 1 գոլ:

Նկունկուն 2010 թվականից ՊՍԺ-ի համակարգում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում