00:17  ,  26 հունվարի, 2019

Լեւոն Արոնյանը չհաղթեց իրանուհի միջազգային վարպետին

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2767) սպիտակներով մրցեց իրանուհի միջազգային վարպետ Սարասադատ Խադեմալշարիհեի (2468) հետ եւ բավարարվեց կես միավորով՝ պարտիան ավարտելով 37-րդ քայլում:

Խադեմալշարիհեին առաջին երեք տուրում նույնքան հաղթանակ էր տարել:

Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 13-45-րդ տեղերը:

Հրանտ Մելքումյանը սեւերով խաղաց հնդիկ Հարշա Բհարատհակոտիի հետ եւ պարտություն կրեց  47-րդ քայլում: Մելքումյանն ունի 2.5 միավոր եւ բաժանում է 46-80-րդ տեղերը:

Միաձնյա առաջատարն է չորս հաղթանակ տարած չեխ Դավիդ Նավարան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում