23:29  ,  25 հունվարի, 2019

ԵԱ. Անաստասիա Գալուստյանը 22-րդն է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեցին մենասահորդուհիները: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավեց 22-րդ տեղը: Ազատ ծրագրում հանդես գալու իրավունք էր ստացել 24 մասնակից: Գալուստյանը կարճ ծրագրում գրավել էր 21-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանց Սոֆյա Սամոդուրովան: Օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալինա Զագիտովան բավարարվեց երկրորդ տեղով: Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վիվեկա Լինդֆորսը:

Հիշեցնենք, որ տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրի արդյունքում գրավել էր 26-րդ տեղը եւ ավարտել էր պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս