22:14  ,  25 հունվարի, 2019

Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողը՝ Օզբիլիսի նոր թիմակից

Դորտմունդի «Բորուսիայի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը տեղափոխվել է հոլանդական «Վիլեմ Երկրորդ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

Շվեդիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա հարձակվողը Հոլանդիայում հանդես կգա վարձակալությամբ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ «Վիլեմ Երկրորդում» է հանդես գալիս վարձակալությամբ նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Ընթացիկ մրցաշրջանի 11 խաղում Ալեքսանդր Իսակը «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում