17:12  ,  25 հունվարի, 2019

«Բանանցը» եւ «Արմավիրը» չպարզեցին հաղթողին

«Բանանցը» հունվարի 25-ին սեփական խաղադաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Արմավիրի» հետ, որն այս օրերին հավաք է անցկացնում Երեւանում։ Գրանցվեց 0։0 հաշիվը։

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին «Արմավիրն» Արսեն Պապիկյանի գլխավորությամբ Երեւանում ընկերական հանդիպում էր անցկացրել նաեւ «Գանձասար-Կապանի» հետ եւ հաղթել 3։1 հաշվով։ Հունվարի 30-ին ռուսական ակումբը ստուգողական խաղում կմրցի նաեւ Վանաձորի «Լոռիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով