19:02  ,  24 հունվարի, 2019

ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը եզրափակիչ դուրս չեկավ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մասնակցեց տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրին եւ գրավեց 26-րդ տեղը՝ չնվաճելով ազատ ծրագրում հանդես գալու իրավունք: Պայքարը շարունակում են 24 լավագույնները: Մասնակցում էր 37 գեղասահորդ:

Հիշեցնենք, որ կանանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում գրավել էր 21-րդ տեղը եւ հունվարի 25-ին կներկայացնի նաեւ ազատ ծրագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում