19:49  ,  24 հունվարի, 2019

Ռոմելու Լուկակուի եղբայրը կտեղափոխվի անգլիական Պրեմյեր լիգա

Հռոմի «Լացիոյի» եւ Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորդան Լուկակուն վարձակալությամբ կտեղափոխվի «Նյուքասլ» եւ անգլիական ակումբում կխաղա մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է gianlucadimarzio-ն:

24-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման, միայն մեկ անգամ է եղել մեկնարկային կազմում:

Ջորդանը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի եղբայրն է:

«Նյուքասլը» Անգլիայի առաջնության 23 տուրից հետո 21 միավորով 17-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում