15:15  ,  24 հունվարի, 2019

Արթուր Սարկիսովը դուբլի հեղինակ է դարձել 4 րոպեում

Թուրքիայում հավաք անցկացնող Կրասնոյարսկի «Ենիսեյը» ստուգողական խաղում 3:0 հաշվով հաղթել է ռումինական «Վիտորուլին»՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում:

Ռուսական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որն աչքի է ընկել 40-րդ եւ 44-րդ րոպեներին: Նա մեկնարկային կազմում մասնակցել է առաջին խաղակեսին, հետո դարձյալ փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին: «Ենիսեյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն չի մասնակցել հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում