13:08  ,  24 հունվարի, 2019

Gibraltar Masters. Լեւոն Արոնյանի, Հրանտ Մելքումյանի ու Էլինա Դանիելյանի երրորդ մրցակիցները

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտաներով կմրցի իսպանացի գրոսմայստեր Ֆերնանդո Խոսե Կուենկա Խիմենեսի հետ: Նախորդ 2 տուրերում Արոնյանը հաղթել էր Ինդոնեզիան ներկայացնող կանանց գրոսմայստեր Իրինե Սուկանդերին ու ոչ ոքի խաղացել ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը երրորդ տուրում սպիտակներով կխաղա իսպանացի գրոսմայստեր Ռուիզ Սանթոսի հետ, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի Սեբաստիան Մազեն: Մելքումյանը 2 միավորով առաջատարների թվում է, իսկ Դանիելյանն ունի 1.5 միավոր:

Տուրի բոլոր պարտիաները կսկսվեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում