12:31  ,  24 հունվարի, 2019

Տիգրան Բարսեղյանը մոտ է ղազախական ակումբ տեղափոխվելուն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ է ղազախական «Կայսար» տեղափոխվելուն, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մակեդոնական «Վարդարից» հեռացած 25-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում «Կայսարում», որն այս օրերին հավաք է անցկացնում թուրքական Անթալիայում:

Տիգրան Բարսեղյանը 2016 թվականից հանդես էր գալիս «Վարդարում», որի կազմը 2018-ի վերջնամասում լքել էր սեփական նախաձեռնությամբ: Դրանից հետո նա վերադարձել էր Հայաստան եւ մարզվում էր իր նախկին ակումբ «Գանձասար-Կապանի» հետ:

«Վարդարի» կազմում հայ հարձակվողն անցկացրել է 68 հանդիպում, դարձել 22 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ:

Ղազախստանի ավարտված առաջնությունում «Կայսարը» զբաղեցրել է 5-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում