12:11  ,  24 հունվարի, 2019

2 համալրում՝ «Արցախի» մարզչական շտաբում

Երեւանի «Արցախի» մարզչական շտաբը համալրել են Կարեն Բարսեղյանը եւ Արթուր Ասոյանը։ 2 մարզիչներն էլ նախկինում աշխատել են «Արցախի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի հետ։

Այսպիսով, «Արցախի» մարզչական շտաբում են՝ Սեւադա Արզումանյանը, դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալալյանը, մարզիչներ Կարեն Բարսեղյանը եւ Արթուր Ասոյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո «Արցախը» 12 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում