11:18  ,  24 հունվարի, 2019

Նեյմարը չի զսպել արցունքները վնասվածք ստանալուց հետո

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում:

Վնասվածքի պատճառով 26-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը եւ փոխարինվել է 62-րդ րոպեին: Դաշտից հեռանալիս Նեյմարը չի զսպել արցունքները: ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կրկնվել է բրազիլացու ոտնաթաթի վնասվածքը: Նրա վերականգնման ստույգ ժամկետը դեռ չի նշվում:

Հիշեցնենք, որ այդ խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել էր ուրուգվայցի Էդինսոն Կավանիի եւ արգենտինացի Անխել Դի Մարիայի գոլերի շնորհիվ ու դուրս եկել հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում