11:09  ,  24 հունվարի, 2019

Օսական ու Կվիտովան առաջին անգամ կխաղան Australian Open-ի եզրափակիչում

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն ճապոնացի Նաոմի Օսական ու չեխ Պետրա Կվիտովան:

Կիսաեզրափակիչում Կվիտովան 7:6, 6:0 հաշվով հաղթեց ամերիկացի Դանիել Քոլինզին, իսկ Օսական 3 սեթում ուժեղ գտնվեց նախորդ փուլում Սերենա Ուիլյամսին հաղթած չեխ Կարոլինա Պլիշկովայից՝ 6:2, 4:6, 6:4:

28-ամյա Կվիտովան ու 21-ամյա Օսական առաջին անգամ կխաղան Australian Open-ի եզրափակիչում: Եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա հունվարի 26-ին:

Հիշեցնենք, որ Australian Open-ի չեմպիոնական տիտղոսն այս տարի չէր կարողացել պաշտպանել դանիացի Կարոլին Վոզնյացկին, որը երրորդ շրջանում պարտվել էր ռուս Մարիա Շարապովային: Նախորդ մրցաշարի եզրափակիչում Վոզնյացկին հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս