10:35  ,  24 հունվարի, 2019

Կշիշտոֆ Պյոնտեկը՝ «Միլանի» ֆուտբոլիստ

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Ջենոայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկին ձեռք բերելու մասին:

26-ամյա ֆուտբոլիստը միլանցիների հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2023 թվականի ամառը:

Լեհ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պյոնտեկը 19 խաղում խփել է 13 գոլ եւ երրորդն է ռմբարկուների ցուցակում: Նա 2018-ի ամռանն էր միացել «Ջենոային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում