23:17  ,  23 հունվարի, 2019

«Ֆուլհեմի» հարձակվողը ձերբակալվել է ակումբի մարզաբազայում

Անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Աբուբաքար Կամարան ձերբակալվել է ակումբի մարզաբազայում: Ֆուտբոլիստը մեղադրվում է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, հաղորդում է BBC-ն: Նա վիճել է եւ ծեծել ակումբի աշխատակիցներից մեկին:

«Ֆուլհեմը» հայտնել է, որ Կամարան հեռացվել է ակումբում որեւէ գործունեությունից:

«Ակումբը շնորհակալ է մայրաքաղաքային ոստիկանությանը արագ արձագանքման եւ գործողությունների համար: Հետագայում մենք զերծ կմնանք մեկնաբանություններից, բայց լիարժեք կհամագործակցենք հետաքննության եւ դատաքննության հետ հանուն աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման»,- ասվում է «Ֆուլհեմի» հայտարարությունում:

Կամարան «Ֆուլհեմ» է տեղափոխվել 2017-ին «Ամյենից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում