22:41  ,  23 հունվարի, 2019

Մոհամեդ Սալահը հեռացրել է իր էջերը սոցիալական ցանցերում

Անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը հեռացել է սոցիալական ցանցերից:

Հունվարի 22-ին 26-ամյա ֆուտբոլիստը Թվիթերում արել է հետեւյալ գրառումը. «2019 թվականի որոշումը: Եկել է իրական կյանքում հանդիպելու ժամանակը»: Դրանից հետո նա ջնջել է իր էջերը Թվիթերում եւ Ինստագրամում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 23 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում