22:04  ,  23 հունվարի, 2019

Gibraltar Masters. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մարիա Մուզիչուկի հետ

Gibraltar Masters մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցել է ուկրաինացի Մարիա Մուզիչուկի հետ: 44-րդ քայլում գրոսմայստերները համաձայնել են ոչ ոքի արդյունքի:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով առավելության էր հասել Ինդոնեզիան ներկայացնող կանանց գրոսմայստեր Իրինե Սուկանդերի նկատմամբ:

Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Կանցկացվի 10 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս