21:53  ,  23 հունվարի, 2019

«Բարսելոնայի» նոր կիսապաշտպանը

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» խաղացող կդառնա հուլիսի 1-ին: Տրանսֆերի արժեքը կկազմի 75 միլիոն եվրո: Եվս 11 միլիոն եվրո «Այաքսը» կստանա, եթե ֆուտբոլիստը արդյունավետ խաղ ցուցադրի եւ մրցանակներ նվաճի: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2024 թվականը:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Դե Յոնգը մասնակցել է 15 հանդիպման, խփել 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում