20:41  ,  23 հունվարի, 2019

Լուիս Սուարես. Ամեն ֆուտբոլիստ էլ կցանկանար խաղալ Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմում

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող, «Լիվերպուլի» նախկին խաղացող Լուիս Սուարեսը դրվատանքով է խոսել անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

«Ամեն ֆուտբոլիստ էլ կցանկանար խաղալ Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմում: «Լիվերպուլում» հանդես եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստը կապ է պահում այդ ակումբի հետ: Թիմը հիմա ցուցադրում է հրաշալի խաղ: Ինձ համար էլ շատ հետաքրքիր է հետեւել «Լիվերպուլին» այս մրցաշրջանում: Կարծում եմ՝ շատ բան կարելի է ակնկալել նրանցից»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Լուիս Սուարեսը «Լիվերպուլում» հանդես է եկել 2011-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս