20:01  ,  23 հունվարի, 2019

Մարիո Բալոտելին միացավ «Մարսելին»

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին հեռացավ «Նիցայից» եւ ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքեց «Մարսելի» հետ, հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Ֆրանսիական մամուլը գրել էր, որ Բալոտելին «Մարսելը» ընտրելու համար կստանա 4 միլիոն եվրո: Նա եւս 1.4 միլիոն եվրո բոնուս կստանա, եթե մինչեւ մրցաշրջանի ավարտը խփի առնվազն 10 գոլ եւ չխախտի կարգապահության եւ էթիկայի կանոնները:

Բալոտելին 2016 թվականից էր խաղում «Նիցայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում