19:25  ,  23 հունվարի, 2019

ԵԱ. Անաստասիա Գալուստյանը դուրս եկավ եզրափակիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում նվաճել է ազատ ծրագրով հանդես գալու իրավունք:

Կարճ ծրագրում հայ մարզուհին ցույց է տվել 21-րդ արդյունքը: Եզրափակիչ են դուրս գալիս առաջին 24 տեղերը զբաղեցրած մարզուհիները: Առաջնությանը մասնակցում էր 36 գեղասահորդուհի: Ազատ ծրագիրը հունվարի 25-ին է:

Հիշեցնենք, որ Անաստասիա Գալուստյանը 2017թ. հոկտեմբերին հայտարարել էր ժամանակավոր դադար վերցնելու մասին եւ կարիերան վերսկսեց 2018թ. հոկտեմբերին Մինսկում տեղի ունեցած մրցաշարում:

Անաստասիա Գալուստյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ «Եվրոպայի առաջնությանը լավ է պատրաստվել, երկար ու ծանրաբեռնված մարզումային փուլ է անցել, մանրակրկիտ աշխատել բոլոր տարրերի վրա»:

Տղամարդկանց մենասահքում Հայաստանի կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ծրագիրը տեղի կունենա հունվարի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում