17:39  ,  23 հունվարի, 2019

Դենիս Սուարեսի տրանսֆերը «Բարսելոնայից» «Արսենալ» փակուղի է մտել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի տեղափոխության բանակցությունները Լոնդոնի «Արսենալի» հետ մտել են փակուղի: Անգլիական ակումբը ցանկանում է մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալել ֆուտբոլիստին, իսկ «Բարսելոնան» պահանջում է պայմանգրում ներառել ամռանը տրանսֆերը գնելու պարտադիր պայման, հաղորդում է ESPN-ը: Դենիս Սուարեսը տվել է իր համաձայնությունը կարիերան շարունակել «Արսենալում»:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունոմ 25-ամյա խաղացողը մասնակցել է ընդամենը երկու հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի համար ակումբի ղեկավարությունը գումար չի հատկացրել, հնարավոր են միայն խաղացողների վարձակալություններ:

Սուարեսի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս