16:04  ,  23 հունվարի, 2019

«Լոռին» ու «Բանանցը» չպարզեցին հաղթողին

Երեւանի «Բանանցը» հունվարի 23-ին ընկերական խաղում ընդունեց Վանաձարի «Լոռիին»: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Սա Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի երկրորդ խաղն էր «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Գյումրեցի մասնագետի նորամուտի խաղում «Լոռին» հունվարի 20-ին 6:0 հաշվով հաղթել էր Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ Երեւանի «Լոկոմոտիվին»:

Ֆոտո՝ «Լոռիի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս