15:05  ,  23 հունվարի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողը փորձաշրջան է անցնում բելառուսական ակումբում

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը փորձաշրջան է անցնում բելառուսական «Իսլոչում», գրում է football.by-ն:

Եթե 22-ամյա ֆուտբոլիստը գոհացնի բելառուսական ակումբին, ապա «Արցախը» կլուծի փաստաթղթային հարցերը: Հակառակ դեպքում Աղեկյանը կվերադառնա երեւանյան ակումբ:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում Գրիգոր Աղեկյանը մասնակցել է 16 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում