11:20  ,  23 հունվարի, 2019

Ղազախստանի հավաքականի եւ Ուկրաինայի երիտասարդական թիմի նախկին դարպասապահները՝ Երեւանի «Լոկոմոտիվում»

Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող Երեւանի «Լոկոմոտիվում» շարունակում են փորձաշրջան անցնել մի շարք ֆուտբոլիստներ:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմում փորձաշրջան է անցնում ուկրաինացի դարպասապահ Տիմոֆեյ Շերեմետան: 23-ամյա դարպասապահը նախկինում խաղացել է Զապորոժյեի «Մետալուրգում», Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր «Տրակայում» ու Ուկրաինայի երիտասարդական հավաքականում։

NEWS.am Sport-ի տվյալներով, «Լոկոմոտիվում» մարզվում է նաեւ Ղազախստանի հավաքականի նախկին դարպասապահ 31-ամյա Դենիս Տոլեբաեւը:

Հիշեցնենք, որ Անատոլի Պիսկովեցի գլխավորած թիմը նախորդ 2 ստուգողական խաղերում պարտվել է «Գանձասար-Կապանին» (1:7) ու «Լոռիին» (0:6):

Լուսանկարում՝ Տիմոֆեյ Շերեմետա 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում