02:20  ,  23 հունվարի, 2019

Իսպանիայի Գավաթ. «Խետաֆեն» ուժեղ էր «Վալենսիայից»

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Խետաֆեն» ընդունեց «Վալենսիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

Միակ գոլը 77-րդ րոպեին խփեց դաշտի տերերի իսպանացի հարձակվող Խորխե Մոլինան, որը փոխարինման էր դուրս եկել 69-րդ րոպեին:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-ին:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Խետաֆե» - «Վալենսիա»՝ 1:0

Խորխե Մոլինա, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում