23:42  ,  22 հունվարի, 2019

Ջոն Օբի Միկելը կվերադառնա Անգլիա

Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող Ջոն Օբի Միկելը կվերադառնա Անգլիա: 31-ամյա նիգերիացի կիսապաշտպան համաձայնության է հասել «Միդլսբրոյի» հետ եւ հունվարի 23-ին բուժզննում կանցնի անգլիական ակումբում, հաղորդում է Sky Sports-ը:

Ջոն Օբի Միկելի նախորդ ակումբը չինական «Տյանցզին Տեդան» էր, որի հետ պայմանագիրը խզել էր անցած ամիս:

Ջոն Օբի Միկելը «Չելսիում» հանդես է եկել 2006-2017 թվականներին՝ դառնալով Անգլիայի կրկնակի չեմպիոն, քառակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում