23:03  ,  22 հունվարի, 2019

Մունիրը բաց կթողնի մեկ ամիս եւ չի խաղա «Բարսելոնայի» դեմ

«Բարսելոնայից» «Սեւիլիա» տեղափոխված հարձակվող Մունիրը մկանային վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է «Սեւիլիայի» մամուլի ծառայությունը:

Իսպանացի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումները (հունվարի 23, 30):

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբից «Սեւիլիա» է տեղափոխվել 10 օր առաջ 1.05 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում