21:08  ,  22 հունվարի, 2019

«Կարդիֆի» հարձակվողը թռիչքից առաջ մտավախություն է ունեցել ինքնաթիռի անվտանգության վերաբերյալ

Ուելսի «Կարդիֆի» հարձակվող Էմիլիանո Սալան Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ մտավախություն է ունեցել ինքնաթիռի անվտանգության վերաբերյալ: Այդ մասին նա ասել է ընկերոջը, հաղորդում է 20minutes.fr-ն:

Ֆուտբոլիստը Ուելս է մեկնել նույն ինքնաթիռով, որով եւ ժամանել էր Ֆրանսիա: Սալան իր ընկերոջն ու նախկին ակումբակից Նիկոլյա Պալուային պատմել է, որ ծանր թռիչք է եղել Կարդիֆից Նանտ:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը ռադարների էկրանից անհետացել է Լա Մանշի ջրերի վրա: Ինքնաթիռի եւ ուղեւորների ճակատագրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն դեռ չկա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս