20:41  ,  22 հունվարի, 2019

ՀՖՖ-ն հայտարարում է անվճար մրցավարական դասընթացների ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կատարում է ընդունելություն մրցավարական դասընթացների:

Կարող են մասնակցել նվազագույնը 1մ 75սմ հասակով, 18-25 տարեկան անձինք:

Ուսուցումն անվճար է:

Անհրաժեշտ փաստաթղթեր՝ անձնագրի պատճեն, զինգրքույկի պատճեն (պարտադիր է միայն զինվորական ծառայություն անցած անձանց համար), ատեստատի կամ դիպլոմի պատճեն, բժշկական տեղեկանք, 3x4 չափի մեկ լուսանկար:

Դիմումները կընդունվեն մինչև փետրվարի 25-ը Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից 15:00, սենյակ N74: Հասցե՝ Երևան, Ա. Մանուկյան 11:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով