20:10  ,  22 հունվարի, 2019

«Արարատը» պայմանագրեր է կնքել 3 ֆուտբոլիստների հետ

Երեւանի «Արարատն» ունի երեք նորեկ: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը պայմանագրեր է կնքել ռուսական «Ուրալի» եւ Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Չուխլեյի, բելառուսական ԲԱՏԷ-ի նախկին խաղացող, ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յակովլեւի եւ «Գանձասար-Կապանի» նախկին խաղացող, սերբ կիսապաշտպան Դեյան Վուկոմանովիչի հետ: Պայմանագրերը նախատեսված են մինչեւ հունիսի 1-ը, մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատը» հունվարի 23-ից փետրվարի 3-ը մարզումային հավաք կանցկացնի Սոչիում եւ կունենա նոր համալրումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում