19:17  ,  22 հունվարի, 2019

«Փյունիկն» ունի ալբանացի նորեկ

Երեւանի «Փյունիկն» ունի նորեկ: Ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը համալրել է Ալբանիայի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, 23-ամյա պաշտպան Քրիստի Մարկուն:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» հունվարի 21-ին սկսել է հավաքը Թուրքիայի Ալանիա քաղաքում, որտեղ կմարզվի մինչեւ փետրվարի 3-ը:

«Փյունիկը» հավաքի ընթացքում կանցկացնի չորս ստուգողական հանդիպումներ: Մրցակիցները կլինեն բուլղարական «Սլավիան» ու «Մոնտանան», ուկրաինական  «Ալեքսանդրիան» եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում