18:43  ,  22 հունվարի, 2019

Յուրի Ուդունյանը փոխել է ակումբը Ռուսաստանում

24-ամյա կիսապաշտպան Յուրի Ուդունյանը Մախաչկալայի «Լեգիոնից» տեղափոխվել է Մոսկվայի «Վելես», հաղորդում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Արեւմուտք» գոտու մրցաշարում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը:

Երկու տարում Ուդունյանը «Լեգիոնում» մասնակցել է 74 հանդիպման, խփել 12 գոլ:

Ուդունյանը Մախաչկալայի «Անժիի» նախկին խաղացող է, 2016-ին փորձաշրջան էր անցել Երեւանի «Փյունիկում», իսկ 2013-ին հրավեր էր ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից, սակայն չէր միացել թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում