16:46  ,  22 հունվարի, 2019

Ռոնալդուն ընդունել է մեղքը հարկերից խուսափելու գործով

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է իր մեղքը հարկերից խուսափելու գործով:

Իսպանիայի հարկային ծառայությունը Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:

Football Italia-ի համաձայն՝ Ռոնալդուն դատապարտվել է 23 ամսվա ազատազրկման, սակայն Իսպանիայի օրենսդրության համաձայն՝ կխուսափի բանտարկությունից: 33-ամյա ֆուտբոլիստը կվճարի 18.8 միլիոն եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի ավագը «Ռեալում» խաղացել է 2009-2018-ը, իսկ այս մրցաշրջանից առաջ տեղափոխվեց իտալական ակումբ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում