17:09  ,  22 հունվարի, 2019

«Արսենալը» հաստատեց, որ մրցաշրջանն ավարտված է Էկտոր Բելյերինի համար

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինն այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է ակումբի կայքը:

23-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք, ինչի հետեւանքով նա առաջիկայում կվիրահատվի եւ բաց կթողնի նվազագույնը 6 ամիս: Բելյերինը վնասվածք էր ստացել «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի խաղում:

Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում