16:01  ,  22 հունվարի, 2019

Australian Open. Նադալը կիսաեզրափակիչում է եւ կխաղա Ցիցիպասի հետ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 5-րդ շրջանում ուժեղ գտնվեց 21-ամյա ամերիկացի Ֆրենսիս Տյաֆոյից: 1 ժամ 49 րոպե տեւած մրցախաղում իսպանացի թենիսիստն առավելության հասավ 6:3, 6:4, 6:2 հաշվով:

Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի Հունաստանի ներկայացուցիչ 20-ամյա Ստեֆանոս Ցիցիպասը, որը չորրորդ շրջանում հաղթել էր Australian Open-ի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին: Մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում