09:50  ,  23 հունվարի, 2019

Հայաստանի առաջատար գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Մինսկում հունվարի 23-27-ն անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը:

Առաջինը պայքարի մեջ կմտնի Գալուստյանը, որը հունվարի 23-ին հանդես կգա կարճ ծրագրում: Կանանց մենասահքի ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա հունվարի 25-ին:

Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով կմեկնարկի հունվարի 24-ին: Տղամարդկանց ազատ ծրագիրը հունվարի 26-ին է:

Նախորդ տարի Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Հայրապետյանը գրավել էր 15-րդ տեղը, իսկ Անաստասիա Գալուստյանը տեւական ժամանակ հանդես չի եկել խոշոր մրցաշարերում:

Մենասահքում տղամարդկանց Եվրոպայի գործող չեմպիոնն իսպանացի Խավյեր Ֆերնանդեսն է, իսկ կանանց չեմպիոնը՝ ռուս Ալինա Զագիտովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում