16:52  ,  22 հունվարի, 2019

«Միլանի» նորեկի գեղեցիկ հնարքը

«Միլանի» նորեկ Լուկաս Պակետան Իտալիայի առաջնությունում նորամուտը նշել է «Ջեոնայի» դեմ 20-րդ տուրի խաղում: Մեկնարկային կազմում առանց փոխարինման հանդես եկած բրազիլացի կիսապաշտպանը դրվագներից մեկում գեղեցիկ հնարքով շրջանցել է մրցակցին: Այդ խաղում «Միլանը» հաղթել էր 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ 21-ամյա Լուկաս Պակետան վերջերս բրազիլական «Ֆլամենգոյից» էր տեղափոխվել «Միլան», որի հետ պայմանագիր էր կնքել մինչեւ 2023 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում