15:06  ,  22 հունվարի, 2019

Պրեմյեր լիգայի ակումբի նորեկը եղել է անհետացած ինքնաթիռում

Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալան եղել է ինքնաթիռում, որը նախօրեին անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս, հայտնում է afp.com-ը:

Piper Malibu թեթեւ ինքնաթիռն անհետացել էր Լա Մանշ նեղուցի մոտակայքում: Ինքնաթիռի որոնումները դեռ շարունակվում են:

«Կարդիֆ Սիթին» նախորդ շաբաթ էր պայմանագիր կնքել Էմիլիանո Սալայի հետ, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»: Արգենտինացի հարձակվողի տրանսֆերը (20,5 միլիոն եվրո) ռեկորդային է եղել «Կարդիֆի» համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում